ԱշխարհՄամուլ

Կատարվեց Էրդողանի երազանքը. Թուրքիայում կառուցվեց ևս մեկ գիգանտ օդանավակայան՝ հայ ճարտարապետի ձեռագրով (Լուսանկարներ)

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցումը ավարտին հասցվեց և բացումը կատարվեց օրեր առաջ: Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը վստահեցնում է, որ այն մասամբ կառուցվել է հայկական ծագում ունեցող օսմանյան նշանավոր ճարտարապետ Սինանի ոճով, ով ապրել է 15-16-րդ դարերում և հանդիսացել Օսմանյան կայսրության ամենանշանավոր ճարտարապետը:

stambul1

Նա պալատական ճարտարապետի պաշտոնն է ստանձնել միանգամից երեք օսմանյան սուլթանների օրոք, հանդիսացել է ավելի քան 300 կառույցների ճարտարապետ, որոնց թվում են սուլթանական պալատներ, մզկիթներ, դպրոցներ և այլ շինություններ:

stambul2

Շինարարությունն իրականացրել է թուրքական «Լիմաք Քոլին Ջենգիզ Մափա Քալիոն» ընկերությունը, որը օդանավակայանի տանիքի հատվածի դիզայնը կատարել է ճիշտ և ճիշտ Սինանի ոճին:

stambul 1

Ինչպես շատ հարցերում, թուրքերը ճարտարապետ Սինանին ևս համարում են թուրք , բայց վարկածներ կան, որ նա հայ կամ հույն ընտանիքի զավակ կարող էր լինել, ով մանուկ հասակում բռնի կերպով ներգրավվել է «Յենիչերիների» զորքում:

 

Կիսվել