ԱշխարհՏեսանյութ

Կասպից ծովում ադրբեջանական նավ է այրվում

Կասպից ծովում ադրբեջանական նավ է այրվում

Կասպից ծովում՝ ափից 70 կմ հեռավորության վրա, այրվում է ադրբեջանական մատակարարման նավ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այրվող նավի անձնակազմի անդամները տարհանվել են։ Հաղորդվում է, որ նավի մեխանիկը և անձնակազմի մեկ այլ անդամ այրվածքներ են ստացել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը բաց ծովում սուզման աշխատանքներ է իրականացրել նախագծի օպերատորի՝ BP-Azerbaijan-ի խնդրանքով։ Ինքը՝ նավը, քարշակվել է պայմանագրային տարածքից անվտանգ հեռավորության վրա:

Report-ը գրում է, որ սուզվող նավը պատկանում է Maritime Logistics Inc. Ընկերությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել այս միջադեպի վերաբերյալ։

Կիսվել