Կասկադյորական ավտովթար Երևանում․ Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ
Կասկադյորական ավտովթար Երևանում․ Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ – Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենաները, քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում են ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։