Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները
Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկությունը հաստատեց և հավելեց, որ ԲԴԽ-ն վաղը հանդես կգա հայտարարությամբ։ Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները:
Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել: