Մամուլ

Կառուցվող շենքի տանիքից Հնդկաստանի 26-ամյա քաղաքացի է վայր ընկել․ բժիշկները արձանագրել են նրա մահը

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է, ով մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Կիսվեք ձեր էջում