Մամուլ

Կառլեն Սիմոնյանի կինը 2 ամսով կալանավորվեց

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվեց: Լրագրողների հետ զրույցում Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը նշեց, որ որոշումը ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան։

Փաստաբանի խոսքով Ալեն Սիմոնյանի եղբոր կինը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ: «Ամբողջ մեղմացուցիչ հանգամանքները, 2 և 4 տարեկան երեխաների հանգամանքները անտեսվել են»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ձերբակալվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:

Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում՝ «Սիներջիում», որպես ծրագրերի ղեկավար: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել:

Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է, ըստ լրատվամիջոցների, Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Կիսվել