Մամուլ

Կառավարությունը չի չհստակեցրել` կկատարի՞ Սամվել Կարապետյանի գործով միջազգային դատարանի որոշումը, թե՞ ոչ

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ը պետականացնելու գործով միջազգային դատարանի վճռին։ Հայտարարություն համաձայն` Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնել է, որ Կարապետյանների ընտանիքը հաղթել է կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ–ը պետականացնելու հարցով։

«Մասնավորապես` ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»,– ասված է հայտարարության մեջ:

Գործադիր իշխանության հայտարարության մեջ չի հստակացրել` արդյոք կատարելու է միջազգային դատարանի վճիռը։

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,– նշված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ արբիտրաժի արտակարգ որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։