ՄամուլՏեսանյութ

Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը (Տեսանյութ)

Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը

Կառավարությունն այսօրվա իր արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը` 17:00:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հտակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը.

«Այսինքն երկարաձգման առումով որեւէ իրավական խնդիր չկա»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել