Կառավարությունը մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է. Դրա համար պատճառ ունեն. «Հրապարակ»
Կառավարությունը մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է. Դրա համար պատճառ ունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։
Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում:
Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։
Մյուս կողմից՝ կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում