Կառավարությունը արտոնություն կտրամադրի Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերություններին
Կառավարությունը արտոնություն կտրամադրի Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերություններին
ՀՀ կառավարությունը պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություններ տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը եւ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: 2 հարցն էլ ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
«ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ապրանքային բետոնի արտադրության համար։
Արդեն իսկ իրականացվել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման եւ 170 մլն դրամի ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ` 220 հազար դրամ միջին աշխատավարձով։