Կառավարության որոշմամբ կբարելավվեն կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները
Կառավարության որոշմամբ կբարելավվեն կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները
Կառավարության մեկ այլ որոշմամբ 176,706 մլն դրամ կհատկացվի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս քրեակատարողական հիմնարկների մեծ մասը կապիտալ վերանորոգումների անհրաժեշտություն ունեն. վերջին կապիտալ վերանորոգումները իրականացվել են 2006թ.:
Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները:
Մասնավորապես` կիրականացվեն արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման, կապիտալ վերանորոգման աշխատանքներ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պահման պայմանները բարվոք չեն համարյա բոլոր քրեակատարողական հիմնարկներում: «Մենք ուրիշ պրոբլեմ էլ ունենք:
Մեր քրեակատարողական հիմնարկների մեծ մասը Հայաստանի օրենսդրությամբ սահմնաված չափանիշներին ընդհանրապես չի համապատասխանում: Այս խնդիրը շատ ավելի խորն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: