Կառավարության շենք մտած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը չեն ազատվի. 15 մլն դրամ գրավի միջնորդությունը մերժվեց
Կառավարության շենք մտած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը չեն ազատվի. 15 մլն դրամ գրավի միջնորդությունը մերժվեց
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, Կառավարության շենք մուտք գործած Ռոբերտ Քոչարյանի աջակից Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կմնան կալանավորված:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ամբաստանյալների նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները:
Հիշեցնենք, որ պաշտպան Արամ Վարդևանյանը Խառատյանին 15 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը գրավի չափ չէր նշել՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը:
Խառատյանն ու Գրիգորյանը մեղադրվում են նոյեմբերի 10-ին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Նրանք անազատության մեջ են: