Մամուլ

Կառավարության նիստի սկզբում նախարարները իրենց սեղաններին նվերներ հայտնաբերեցին

Կառավարության նիստն այսօր՝ փետրվարի 21-ին, նախարարների համար սկսվեց հաճելի անակնկալով. կառավարության անդամների սեղաններին գրքեր էին դրված: Փաշինյանը կռահեց, որ այս հաճելի անակնկալը գիրք նվիրելու օրվա առիթով է։

Գրքերը ամեն մեկին տարբեր էին, բայց թե ում ինչ գիրք էր բաժին հասել՝ հայտնի չէ։ Հայնտնի չէ նաև հաճելի անակնկալի հեղինակը։ «Շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,-ասաց վարչապետը:

Կառավարության նիստ

Նշենք, որ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում հայտարարված է գիրք նվիրելու օր, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, քայլեց Երևանի փողոցներով և անցորդներին գիրք նվիրեց։

Կիսվել