Ազատ խոսքՄամուլ

Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր․ Արմեն Եղիազարյան

Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր․ Արմեն Եղիազարյան

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել:

Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:

Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։

Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։

Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել»։

Կիսվել