ՄամուլՏեսանյութ

Կապ են հաստատում որպես «Գազպրոմ»-ի աշխատակիցներ. ԱԱԾ-ն զգուշացնում է

Կապ են հաստատում որպես «Գազպրոմ»-ի աշխատակիցներ. ԱԱԾ-ն զգուշացնում է

Սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:

ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի «Way to success» անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp»-ով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

Կիսվել