Մամուլ

Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը

Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Յուրիկ Մկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի ավագ տեխնիկ, կոչումով կապիտան, կատարել է դասալքություն:

Զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 08:45-ին չի ներկայացել ծառայության և նույն օրը, ժամը 15:34-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով լքել է ՀՀ տարածքը:

Կիսվեք էջում