ՄամուլՏեսանյութ

Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն. Կապանի քաղաքապետ

Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն. Կապանի քաղաքապետ

«Նոյեմբերի 9-ին մեր աչքերով տեսանք, կարդացինք, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց էսօր փաստացի տեսնում ենք այն, ինչ չէր ասվում։

Մենք հասարակություն ենք, բա չիմանա՞նք՝ ինչի՞ է էդ պայմանը խախտվում»,- ճանապարհը բացելու նպատակով բանակցելու եկած Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանին դիմելով, ասացին սյունեցիները՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան են իմացել, որ պետք է լքեն դիրքերը՝ թողնելով այն թշնամուն:

kapani

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ վաղը մինչև ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն։ «Էն ամենը, ինչն էսքան սարքել, արել ենք՝ պիտի թողնենք, դուրս գանք:

Սա ինչ է՞, եթե ոչ դավաճանություն»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր պահանջը հետևյալն է՝ իշխանության գան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան այս հարցը լուծել»:

Տեսանյութը ստորև

Կիսվել