Մամուլ

Կապանի քաղաքապետ Փարսյանը չի կանգնել Փաշինյանի կողքին

Կապանի քաղաքապետ Փարսյանը չի կանգնել Փաշինյանի կողքին

«Հրապարակ»-ը հայտնում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Կապան այցի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են հետաքրքիր դրվագ, մասնավորապես այն, որ Սյունիքի բոլոր պաշտոնյաները, բացառությամբ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ուղեկցում են նրան, իսկ Փարսյանը նրանց ետևում է` երրորդ շարքում։ Ակնհայտ է, որ նա խուսափել է Փաշինյանի կողքին կանգելուց։