Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. անհանգստանալու կարիք չկա․ ԲԿ-ից հերքում են
Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. անհանգստանալու կարիք չկա․ ԲԿ-ից հերքում են
Այս մասին հայտնում են Կապանի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր, ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»: