Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. հակառակորդը վերջնաժամկետ է տվել
Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. հակառակորդը վերջնաժամկետ է տվել
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա (օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է): Կապանում հայտարարվել է №1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Հակառակորդը 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:
Աղբյուրը մեկ ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն ապարդյուն:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով ադրբեջանական մեծաթիվ զորքեր են կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։
Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։