Մամուլ

Կան Սովետական Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ ԶՈւ հսկողության տակ. Փաշինյան

Կան Սովետական Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ ԶՈւ հսկողության տակ. Փաշինյան

Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կան Սովետական Ադրբեջանի պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։

Ավելին, դեռևս 1990-ականներից կան դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,-ասաց Փաշինյանը։

nikol pashinyan azgayin joxov 1

Անդրադառնալով նոր ստորագրվելիք փաստաթղթի արդյունքում սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի ստեղծմանը` Փաշինյանը նշեց, որ դեռևս 2020-ի նոյեմբերին ՀՀ–ում ստեղծվել է սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով։ Փաշինյանը հեգնեց` ԱԳՆ-ում գուցե տեղյակ չեն այդ մասին, սակայն այդ հանձնաժողովն ԱԳ նախարարի տեղակալն է ղեկավարում։

Կիսվել