Ազատ խոսք

Կան մարդիկ, որ չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են

Կան մարդիկ, որ չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։

«Ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում, թե՛ մեր հասարակության մեջ, շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք:

Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել, և ներկայացնել այլ լույսի ներքո: Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն: 

Ես վստահ եմ, որ այս երկու բևեռների Ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է» ,- գրել է Մարիամը:

Կիսվել