Մամուլ

Կան մարդիկ, որ կարող են երկիրը պահել ու ղեկավարել, կան մարդիկ, որ դրան ունակ չեն․ Վիկտոր Սողոմոնյան

Կան մարդիկ, որ կարող են երկիրը պահել ու ղեկավարել, կան մարդիկ, որ դրան ունակ չեն․ Վիկտոր Սողոմոնյան

Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Վարչապետը հայտարարում էր, թե ում շունն ա, պինցետով այսպես կանեմ, օղիով չգիտեմ ինչ կանեմ․․․ Դեռ իրենք վտանգի ահազանգ չէին հնչեցրել, իր երեխաներին դպրոց էր ուղարկում, բայց ես արդեն երեխաներիս դպրոց չէի տանում։

Մենք տեսնում ենք, որ, պատկերավոր ասած, բժիշկը կոմպետենտ չէ։ Կառավարիչը սելֆիի համար չէ, լայվի համար չէ։ Իշխանություն չեն ընտրում, որ ինքն իրեն պարգեւավճար բաժանի։ Բայց ես չեմ էլ զարմանում, ինչի հիման վրա պետք էր հույս ունենալ, որ այս մարդիկ կարող ուժեր են։

Պետական կառավարման փո՞րձ ունեն, պետական այրի խոհեմությո՞ւն ունեն, գրագիտությո՞ւն ունեն։ Մենք ունենք իշխանություն, որը կոմպետենտ չէ։ Շատ օրինակներ կարող եմ բերել նախագահ Քոչարյանի գործունեությունից, օրինակ .com-երի խնդիր, ասիական ճգնաժամ, ռուսական դեֆոլտ․․․ մարդիկ նույնիսկ չեն էլ իմացել, ինչ գործիքներով են խնդիրները լուծվել։

Երբ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմ սկսվեց, նույն օրը Սերժ Սարգսյանի կուտակել է ցորենի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պաշար։ Ես վերջերս եմ այդ մասին իմացել։ Այն ժամանակ չէին ասում՝ այս եմ արել, այն եմ արել։

Այս կորոնավիրուսի դեմ պայքարը երկարատեւ է, թեթեւամտորեն չի կարելի վերաբերվել, դու չես կարող պատասխանատվությունը կիսել ուրիշների հետ, եթե մարդ է մահանում, ուրեմն դու ինչ-որ բան ժամանակին չես արել», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Կիսվել