«Կան մարդիկ, ովքեր անցնում են չափն ու փչացնում իրենց գեղեցկությունը». Էլեն Ազնավուրյանը վիրահատել է քիթը (ֆոտո)
«Կան մարդիկ, ովքեր անցնում են չափն ու փչացնում իրենց գեղեցկությունը». Էլեն Ազնավուրյանը վիրահատել է քիթը
«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ինչպես պատմել ենք, քթի պլաստիկ վիրահատություն է կատարել:
Նա արդեն նոր տեսքով լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել արձագանքների մասին: «Գոհ եմ թե՛ տեսքից, թե՛ շնչառությունիցս: Տեսքը դեռ վերջնական չէ. պետք է մի քանի ամիս սպասեմ:
Արձագանքները միայն դրական են, կարծում եմ՝ այնքան էլ չեմ փոխվել, եւ տեսքը բնականին շատ մոտ է»,-նշել է նա եւ հավելել. «Կան մարդիկ, ովքեր անցնում են չափն ու փչացնում իրենց գեղեցկությունը:
Իսկ առհասարակ, եթե կարող ես փոքրիկ միջամտություն անել, եւ դա կազդի ինքնագնահատականիդ բարձրացման վրա, իհարկե, պետք է անել»:
Էլենը չի խուսափում դիմահարդարվելուց, սակայն ուշադիր է նաեւ բժշկի ցուցումներին. «Պարզապես պետք է զգույշ լինել, մշակել, որպեսզի սպիներն ու այտուցները շուտ անցնեն»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում