ՄամուլՏեսանյութ

«Կան դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել ինչ-որ բնակավայրեր». Արծրուն Հովհաննիսյան

«Կան դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել ինչ-որ բնակավայրեր». Արծրուն Հովհաննիսյան

«Սիվիլնեթ»-ի տաղավարում ՀՀ ՊՆ ներակայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը՝

«Երեկ Ադրբեջանը տվյալներ և տեսանյութեր հրապարակեց, որ Զանգելանում են, կա՞ն խմբեր, որոնք էլի մտնում, դուրս են գալիս բնակավայրեր, թե՞ կանոնավոր զորքեր են տեղակայված այդ ուղղությամբ», ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանինց հետաքրքրվեց «Սիվիլնեթ»-ի լրագրողը։

հրետանի

Ի պատասխան Հովհաննիսյանն ասել է. «Կան էդպիսի դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել աջ ու ձախ, ինչ-որ բնակավայրեր, դրանք կլինեն արդեն գործող, թե նախկինում մնացած բնակավայրեր, որոնք չէին գործում, ստեղծել խուճապ, սեփական հանրությանը կերակրել հաղթանակի միֆերով, մեր հասարակության վրա ազդելով, որ առաջ են եկել։

Առիթից օգտվելով՝ մեր ժողովրդին խնդրում եմ չտրվել էդ մանիպուլյացիաներին»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դա ԻԳԻԼ-ին բնորոշ մարտավարություն է:

Մանրամասները՝ «Սիվիլնեթ»-ի տեսանյութում

Կիսվել