«Կանչել են Արթուր Դավթյանին ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն»․ Արթուր Դանիելյան
«Կանչել են Արթուր Դավթյանին ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն»․ Այս մասին Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցավ մեկ տարի ու երեք ամիս և դեբիլների ապստամբությունը հասնում է իր տրամաբանական հանգրվանին: Սպառելով քաղաքական բառիգության բոլոր ռեսուրսները` նրանք ստիպված են միջուկային դոզային ապավինել էն հույսով, որ իրենց «կլենտներին» մի քանի շաբաթ էլ կթմրեցնեն, սեպտեմբերը կսղցնեն կգնա, դե իսկ հետո կամ էշը կամ իշատերը…
Ընդ որում, «նրանք» ասելով, ես ընդամենը չորս հոգու նկատի ունեմ՝ Նիկոլը Փաշինյան, Սասունը Խաչատրյան, Վահեն Գրիգորյան ու Տիգրան Եգորյանը (մի հարցրեք, չգիտեմ ինչու): Որոշումը կայացնելուց հետո կանչել են դատախազ Արթուրին Դավթյան ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն:
Թեմաների մեջ չեն էլ խորանում: Էլի նույն Մարտի 1, սահմանադրական կարգ… ու դե Սիլվա: Հասկանու՞մ եք, երբ որ իրենք ասում են, որ ընդդիմությանը Սարգսյանն ու Քոչարյանն են պահում, իրենք հավատում են դրան: Իրենց իրոք թվում է, որ նրանց բանտում պահելով, ընդդիմության հարցը կլուծվի: Մինչդեռ իրականում հենց այդ մարդկանց բանտարկված լինելն է լինելու իրական հեղափոխության նախադրյալը:
Սարգսյանին բանտարկելով` նրանք զրկվելու են նախկինների մութ գործերի վրա հղում անելու իրենց սիրելի զբաղմունքից: Ինչքան սաստկանան ճնշումները, էդքան կլեգիտիմացվի հակագրոհը: Մեծ առումով, ձերբակալվելով, Սարգսյանը բոլորիս ձեռքերը ազատում է կամ, ավելի խորհրդավոր լեզվով ասած, բոլորիս մեղքերը իր վրա է վերցնում»: