Մամուլ

Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը 3 վիրավոր ունի

Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը 3 վիրավոր ունի

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

Ոսկեվան համայնքի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը «Հետքին» հայտնել է, որ 14-ամյա երեխան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում է, նրա վիճակը կայուն է։ 

«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել