Արսենյանը կապ չունի՞․ կանգնեցվել է լավագույն հանքային ջրի արտադրությունը
Արսենյանը կապ չունի՞․ կանգնեցվել է լավագույն հանքային ջրի արտադրությունը
«Լուզինյան» հանքային ջուրն արդյունահանվում էր Ջերմուկ քաղաքի էկոլոգիապես մաքուր գոտիներում գտնվող հանքային ջրերի աղբյուրներից։ Նշենք, որ այն նաև ամենամատչելին է շուկայում։
Սակայն «Լուզինյան» հանքային ջուրը տևական ժամանակ է դուրս է եկել արտադրութունից։ Սկզբում արտադրությունից հանվել է պլաստիկ շշերով, այնուհետև ապակե շշերով արտադրվող հանքային ջուրը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը և Սուրեն Պապիկյանը ճնշումներ են գործադրել Երևանի գարեջրի գործարանի նկատմամբ, ինչի պատճառով էլ գործարանը դադարեցրել է «Լուզինյան» հանքային ջրի արտադրությունը։
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի գարեջրի գործարանի գլխավոր ինժեներ Թորոսյան Հայկից, ով մեզ հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, որ Աշոտ Արսենյանը և Սուրեն Պապիկյանը ճնշումներ են գործադրել իրենց նկատմամբ։
Գլխավոր ինժեների խոսքով՝ պատճառը դրոշմանիշերի մասին նոր օրենքն է։
««Լուզինյան» հանքային ջուրը արտադրությունից դուրս է եկել նոր դրոշամանիշերի պատճառով, ըստ որի՝ արտադրողը պետք է դա փակցնի շշերի վրա իր սեփական միջոցներով։ Մենք էլ չունենք այդքան հնարավորություն։ Առաջ դա արվում էր պետության աջակցությամբ, իսկ հիմա նոր օրենք են մտցրել, որ պետք է և՛ գումար մուծենք, և՛ սարքավորումներ գնենք։ Արտադրությունը դադարեցվել է ժամանակավորապես»,- ասաց նա։