Մամուլ

Կանգառներում մարդիկ բոյկոտում են տրանսպորտի թանկացումը

Կանգառներում մարդիկ բոյկոտում են տրանսպորտի թանկացումը

Երևանում արդեն 18-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

Այժմ նրանք Երևանի տարբեր կանգառներում իրականացնում նե իրազեկման ակցիաներ՝ կոչ անելով բոյկոտել տրանսպորտի նոր սակագինը։

Հանրային տրանսպորտից օգտվելը գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Bavnews.am-ը մշտապես ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր դժգոհ են միասնական տոմսային համակարգից։

Տրանսպորտում և մետրոյում տեղադրված վալիդատորները, որոնց միջոցով քաղաքացիները վճարումներ են կատարում, թերի են աշխատում։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում QR համակարգի աշխատանքից, նշելով, որ մի քանի անգամ, տարբեր վալիդատորներից անցկացնելուց հետո համակարգը նոր հաստատում է QR-ը։

Տրանսպորտի թանկացումը հատկապես ծանր է ազդում այն անձանց վրա, ովքեր ստիպված են ամեն օր աշխատանքի կամ ուսման նպատակով մեծ հեռավորություններ հաղթահարել։ Սա կխորացնի եկամտային անհավասարությունը, քանի որ հարուստ խավերն ավելի քիչ են կախված հանրային տրանսպորտից։