Կանայք ևս կներգրավվեն բանակում․ ՊՆ-ն քննարկում է իգական սեռի զինվորական ծառայության անցնելու հարցը
Կանայք ևս կներգրավվեն բանակում․ ՊՆ-ն քննարկում է իգական սեռի զինվորական ծառայության անցնելու հարցը
Irakanum.am-ի տեղեկություններով պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:
Tert.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատեց տարածած տեղեկությունը, նշելով․
«Այո, Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը»։
Պաշտպանության նախարարությունից սահմանումների վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնում։