Կանայք առավել լավ են հիշում հաճելի իրավիճակները, քան տղամարդիկ
Կանայք առավել լավ հիշողություն ունեն՝ կապված հաճելի դեպքերի հետ, իսկ տղամարդիկ ավելի լավ հիշում են տհաճ դեպքերը:
Գիտնականները պարզել են, որ կանայք և տղամարդիկ ուղեղի տարբեր կողմեր են օգտագործում՝ լավ իրավիճակները հիշելու համար: Հաճելի իրադրությունները հիշելու համար կանայք օգտագործում են ուղեղի աջ կողմը, իսկ տղամարդիկ` ձախ կողմը:
Կանայք ավելի լավ են հիշում իրենց կյանքի իրադարձությունների, օրինակ՝ խոսակցության մանրամասները, կամ կարող են ավելի արագ հիշել, թե մեկ շաբաթ առաջ որոշակի պահի ինչ է տեղի ունեցել:
Բացի այդ, կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նրանց մոտ զարգացած է նաև սենսորային հիշողությունը: Կանայք ավելի լավ են տարբերում հոտերը: