Կայծակնային արագությամբ վատացել է․ մանրամասներ՝ 13-ամյա աղջկա մահվանից
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ երեխա է մահացել։
Oragir.News-ի տեղեկություններով երեխան հիվանդանոց է ընդունվել երեկ՝ միջին ծանրության վիճակում։ Անցել է բոլոր հետազոտությունները։ Առաջին բուժօգնության գործողությունների ֆոնին երեխայի վիճակը համեմատաբար բարելավվել է։
Հիվանդանոց ընդունվելու պահին՝ 13 ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից։
Oragir.News-ի հետ զրույցում Վանաձոր ԲԿ-ից հայտնեցին, որ առավոտյան 06։20-ի սահմաններում՝ երեխայի վիճակը կտրուկ, կայծակնային արագությամբ վատացել է։ «Վանաձոր» ԲԿ-ում իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։
Կատարված բուժական միջոցառումների ֆոնին՝ աճել է պրոգրեսիվով վատացում, ինչը հանգեցրել է երեխայի մահվանը։
Թե որն է երեխայի մահվան պատճառը, դեռ պարզ չէ։ ԲԿ-ից հայտնեցին նաև, որ դեպքը շատ միանգամից է տեղի ունեցել և բոլորի համար հանելուկ է, թե ինչն է հանգեցրել մահվան։