ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

Կայացավ «Տարվա երգ 2024» երաժշտական մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային դահլիճում կայացավ «Տարվա երգ» 2024 երաժշտական մրցանակաբաշխությունը։

Bavnews.am-ը հետևել է «Տարվա Երգ 2024» երաժշտական մրցանակաբաշխության տարվա ամփոփիչ մեգա նախագծին, որի ընթացքում՝ իրենց լավագույն հիթերով ելույթներ ունեցան հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված և սիրված երգիչները։

Մրցանակ ստացան տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած և YouTube-ում ամենաշատ դիտումներ գրանցած կատարողները։

Տարվա երգ 2024

Երեկոն վարելու հաճելի պարտականությունը վստահված էր Նազենի Հովհաննիսյանին և սիրված դերասան Պոնչին՝ Տարոն Իսպիրյանին։

«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյան և Արցախի ձայներ «Կարոտում եմ», Արամե «Երազանք», Նունե Եսայան «Վայ լե լե», Նանուլ «Տու», Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան և այլ ստեղծագործություններ:

Հատուկ հյուրերն էին Միխայիլ Գալստյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլ սիրված արտիստներ։

Տեսանյութը ստորև

Կիսվել