Մամուլ

Կամ Դավիթի մեղքը ապացուցում եք, կամ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս․․․

Կամ Դավիթի մեղքը ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա։

Այս մասին Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված երեկվա ապշեցուցիչ փաստին։ Այն է՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա նաև կոչ է անում Դավիթ Սանասարյանին, ոչ մի դեպքում հրաժարական չտա, մինչև մեղադրանքը չապացուցվի։

Հիշեցնենք՝ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ ծառայեցնելու և իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար:

Կա՛մ Դավիթի մեղքը ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա ։

Gepostet von Արամ Մանուկյան am Donnerstag, 18. April 2019
Կիսվել