Ազատ խոսք

«Կամ աշխատեք Ձեր վրա, կամ գնացեք զբաղվեք Ձեր սիրած գործով․․․»․ Կարեն Քոչարյան

«Կամ աշխատեք Ձեր վրա, կամ գնացեք զբաղվեք Ձեր սիրած գործով․․․»․ Կարեն Քոչարյան

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ ազգս քննարկում է երեկվա բուկլետի պատմությունը և շարունակում է կիսվել երկու իրար ատող հատվածի, կուզենայի ամենայն հարգանքով դիմել մեր որոշ նոր, ոչ այնքան նոր և հին քաղաքական գործիչներին

Հարգելի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ և այլ չինովնիկներ:

Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ բժիշկներ, դերասաններ, հաղորդավարներ, ծրագրավորողներ, ֆինանսիստներ և այլ մասնագիտության տեր մարդիկ են, բայց, հավատացեք Դուք շատ վատ քաղաքական և պետական գործիչներ եք: 

Կամ աշխատեք Ձեր վրա, կամ գնացեք զբաղվեք Ձեր սիրած գործով, զիջելով այդ մանդատը կամ պաշտոնը Ձեր իսկ ընկերներին:

Հավատացեք, այդ քայլով Դուք շատ ավելի մեծ օգուտ կտաք թե Ձեր քաղաքական թիմին, թե պետությանը: Ինչո՞ւ չեք ցանկանում լինել հաջողակ այն բնագավառում, որտեղ Դուք իրոք պահաջված եք:

Փոխարենը ընտրում եք այն ոլորտը, որտեղ Դուք ոչ միայն դառնում եք միջակություն, այլև ծիծաղելի:

Հ.Գ. Թեև հաճախ իմ գրառումներում հումոր կա, հավատացեք վերոնշյալ խոսքերն ասված են ամենայն լրջությամբ և խորին հարգանքով այն մարդկանց նկատմամբ, ում անուններն առայժմ չեմ նշում…»։

Կիսվել