Ազատ խոսք

Կամ անջատեք ինտերնետը, կամ դուք ոչինչ չեք վերահսկում, բալա ջան. Լիկա Թումանյան

Կամ անջատեք ինտերնետը, կամ դուք ոչինչ չեք վերահսկում, բալա ջան. Լիկա Թումանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Լիկա Թումանյանը։

«ԶԼՄ-ները լուրջ հարցեր ունեն ԱԴ տեղեկատվական սահմանափակումների վերաբերյալ։

Խուճախ ձևակերպումը- սրա տակ ինչ ասես մտցնում են։

Իրական իրավիճակի ցանկացած լուսաբանում, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արգելված է։

Ստացվում է, որ ցանկացած հաղորդում, որտեղ կա իրավիճակի կանխատեսում՝ խուճապ ա։

Տնտեսագետները չեն կարող խոսել կառավարության թերի քայլերի մասին, որոնք կհանգեցնեն մեծ ռիսկերի․ խուճապ ա

Դեղագործները չեն կարող խոսել վակցինայի մասին՝ խուճապ ա

Ֆինանսիտները չեն կարող խոսել բանկային համակարգի ու արտարժույթի տատանումների ռիսկերը մեղմելու մասին՝ խուճապ ա

Բժիշկները չեն կարող խոսել համաճարակային վիճակի մասին՝ խուճապ ա

Չես կարող վերլուծել կառվարության արդյունավետությունը- խուճապ կառաջացնես։

Չես կարող մատնանշել առկա սխալները՝ խուճապ ա

Տպավորություն ա, որ իրական վտանգը կառավարության համար ոչ թե պանդեմիան ա, այլ մարդկանց տեղեկատցվածությունը դրա մասին ու իրենց աշխատանքի մասին։

Էլ չեմ խոսում սոցցանցային անվերահսկելիության մասին․ դա ուղղակի հնարավոր չի։ Կամ անջատեք ինտերնետը (չի կարելի, խուճապ ա), կամ դուք ոչինչ չեք վերահսկում, բալա ջան»։

Կիսվել