Աշխարհ

Կամչատկայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր 22 ուղևորները

Կամչատկայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր 22 ուղևորները

Օգոստոսի 30-ին Կամչատկայում անհետացած Մի-8 ուղղաթիռը, որում եղել է 22 մարդ, կործանվել է, ողջ մնացածներ չկան։

Ուղղաթիռը կործանվել է՝ մխրճվելով բլրի մեջ, հաղորդում են օպերատիվ ծառայությունները։ Հավանաբար մառախուղի պատճառով։ Ինքնաթիռում եղել է 22 մարդ՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։

Կամչատկայում ուղղաթիռ

Նշենք, որ երեկվանից Կամչատկայում որոնվում էր «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8Т ուղղաթիռը։

Կիսվել