Կամչատկայում երկրաշարժի ժամանակ 14-ամյա աշակերտուհին ծննդաբերել է․ բժիշկը հայ է
Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ 14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ: Նորածնին անվանակոչել են Էվելինա:
Աղջկա հարազատները մտադիր են դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակ շնորհելու համար:
SHOT-ի տեղեկությունների համաձայն՝ ծննդաբերությունը կատարել է ազգությամբ հայ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը: