Մամուլ

Կամավորներին զինել են. «Հրապարակ»

Կամավորներին զինել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։

zinvorner 7

Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաեւ Գորիսի եւ Քաջարանի համայնքապետերը:

Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել