Կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա
Կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա
ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։
Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան՝ Երեմ Սարգսյանը։ Նա հայտնեց, որ բողոքարկել է քննիչի գույքի վրա կալանք դնելու որոշումը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը: