Մամուլ

Կալանքից ազատ է արձակվել Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպած անձը

Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը, որը մեղադրվում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը վատացել էր, նրա համար շտապօգնություն էր հրավիրվել։