Կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է Լեւոն Բանդուրյանին եւ նրա հետ եւս մեկ անձի, որոնք ըստ նախաքննական մարմնի կյանքից զրկել են Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ: Ինչն է եղել կրակոցի պատճառը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով սպանվել է Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:
Ըստ նախաքնական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։
19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լևոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է: