Մամուլ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունցի Պիստը

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեր տեղեկություններով կալանավորվածը քրեական հեղինակություն համարվող Էրեբունցի Պիստն է։

Կիսվեք ձեր էջում