Մամուլ

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանին տարբեր մարդկանց մասին տվյալներ փոխանցած ոստիկանության մայորը

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանին տարբեր մարդկանց մասին տվյալներ փոխանցած ոստիկանության մայորը

Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Ղուկասյանի քրոջը տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Անանյանը Լուսինե Ղուկասյանին փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական, անձնագրային, մեքենաների տվյալներ և այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ:

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ ձերբակալվել է Դոգի Վարդան Ղուկասյանի քույրը Լուսինե Ղուկասյանը։

Կիսվել