Կալանավորվել է ՊՆ բարձրաստիճան սպա. նա զինկոմ է
Կալանավորվել է ՊՆ բարձրաստիճան սպա. նա զինկոմ է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Երևանի «Վարդաշեն» (ոստիկանների բանտ) քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել բարձրաստիճան զինվորական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մասիվի զինկոմն է։
Թե ինչ հանգամանքներում է նա ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, փորձում ենք պարզել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։