Մամուլ

Կալանավորված դատախազի եղբոր բողոքի ակցիան` գերատեսչության գլխավոր մասնաշենքի առջև

Armlur.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է՝ այսօր Դատախազության օրն է և կալանավորված դատախազ Սևակ Շհոյանի եղբայրը որոշել է գերատեսչության գլխավոր մասնաշենքի առջև ակցիա անել: Մասնավորապես, նա ավտոմեքենա է կանգնեցրել՝ արդարացում Սևակ Շհոյանին գրառմամբ:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը:

Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սև հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը:

sevak shhoyan

Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, և նրա գործը ուղարկվել է դատարան:

Ըստ էության, մեղադրյալի ծնողները՝ տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Ըստ ԱԱԾ-ի` Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը ևս գլուխ չի եկել:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել