Կալանավորված Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց
Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում է, հերթական հետազոտությունն է անցնում։
Նշենք, որ Խաչատրյանն օրեր առաջ հետազոտվել էր նույն բուժկենտրոնում։ Ողջ ընթացքում նրան ուղեկցում է քրեակատարողական հիմնարկի բժիշկը
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։
Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի: