Կազանի դպրոցներից մեկում հրաձգության արդյունքում սպանվել է ուսուցիչը և վեց երեխա
Կազանի դպրոցներից մեկում հրաձգության արդյունքում սպանվել է ուսուցիչը և վեց երեխա
Կազանում ուսումնական հաստատությունում հրաձգության ժամանակ 11 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանային արտակարգ ծառայությունները: Ավելի վաղ հաղորդվում էր վեց, ապա՝ ինը զոհի մասին: Երկու աշակերտներ մահացել են՝ ցատկելով երրորդ հարկից:
Կազանի դպրոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, խուճապի կոճակից ազդանշանը հասել էր 09: 25-ին, կրակոցները սկսվել էին 09:20-ին: Այդ ժամանակ դպրոցում կար 714 երեխա, մոտ 70 աշխատակից, որոնցից 52-ը՝ ուսուցիչ:
Նախնական տվյալներով՝ կրակողները դեռահասներ են եղել, նրանցից մեկին ձերբակալել են, մյուսին՝ չեզոքացրել: «Կրակողներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, 17-ամյա դեռահաս է: