ՄամուլՏեսանյութ

Կադրեր, թե ինչպես է ուժեղ քամին ծառը պոկել ու շպրտել մեքենաների վրա

Կադրեր, թե ինչպես է ուժեղ քամին ծառը պոկել ու շպրտել մեքենաների վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցամբ՝ ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Համլետ Սարգսյանը:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար: