Կադիրովի կինը հրապարակել է ամուսնու և դստեր հազվագյուտ լուսանկարը
Կադիրովի կինը հրապարակել է ամուսնու և դստեր հազվագյուտ լուսանկարը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կինը՝ Մեդնին, ցույց է տվել ամուսնու հազվագյուտ լուսանկարմ ավագ դստեր՝ Այշատի հետ: Շրջանակը հրապարակվել է նրա ինստագրամյան էջին, փոխանցում է «Լենտա»-ն:
Լուսանկարում ազգային հագուստով Այշատ Կադիրովան կանգնած է հոր կողքին եւ բռնել է նրա ձեռքը: Մեկնաբանություններում օգտատերերը հիացել են լուսանկարով՝ Ռամզան Կադիրովին արժանի հայր անվանելով, իսկ Այշատին՝ գեղեցիկ դուստր: Օգտատերերը հաջողություն են մաղթել նրանց:
2020 թվականի սեպտեմբերի սկզբին Այշատ Կադիրովան ստանձնել էր Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հանրապետության ղեկավարը դստերն «իրական չեչենական արժեքների վերածննդի» ջատագով էր անվանել եւ համոզմունք հայտնել, որ նա պատասխանատու կերպով կմոտենա իր նոր պարտականություններին: 2020 թվականի դեկտեմբերին լրացել էր նրա 22-ամյակը:
Անցյալ տարվա մարտին Ռամզան Կադիրովը մեկնաբանել էր հասարակության դժգոհությունը ղեկավարության պաշտոններին իր հարազատների նշանակումների կապակցությամբ: Նա բացատրել էր, որ իր գերդաստանը հանրապետության ամենամեծ գերդաստաններից մեկն է, ուստի ինքը շատ բարեկամներ ունի:
Ընդ որում, քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր նշանակվածները գիտեն աշխատել: